Արդեն ամփոփված են ջրասուզումների ֆրանս-հայկական գիտարշավի կողմից Սեւանա լճի ստորջրյա գիտական հետազոտությունների առաջին փուլի (2010թ.) արդյունքները: ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի տեղեկացմամբ, Սեւանա լճի մակարդակի բարձրացման հետեւանքով լճում են հայտնվում շինություններ եւ ջրածածկ եղող տարածքների բուսական մնացորդներ:
Մարմարիկ գյուղի մոտ տեղի ունեցած ծառահատումներն ապօրինի են: Այս մասին «ԷկոԼուր»-ի հարցմանն ի պատասխան հայտնեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը: Ծառահատումն իրականացվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղում: «Տվյալ տարածքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից հատումներ նախատեսված չեն, եւ դրանք համարվում են ապօրինի հատումներ:
Ինչպես տեղեկանում ենք REGNUM տեղեկատվական գործակալությունից, 2011 թվականի հունվար-հունիս ամիսներին ՀՀ արտաքին առևտրի ծավալը աճել է 15.3%-ով՝ կազմելով 2.5 մլրդ դոլար: Ներմուծումը աճել է 11%-ով՝ մինչև 1.5 մլրդ դոլար, արտահանումը՝ 31%-ով՝ մինչև 603 մլն դոլար: Այդպիսով, վաճառքի բացասական մնացորդը կազմել է 1.3 մլրդ դոլար:
Աղբյուրի նախնական տվյալներով՝ Հայաստանի ամենամեծ առևտրական գործընկերը ԵՄ-ն է՝ 33.6%, ԱՊՀ երկրները՝ 27.2 %, (ՌԴ՝ 19,9%), ԱՄՆ-ը՝ 4.8%, Իրանը՝ 5.8%, Թուրքիան՝ 4%, Չինաստանը՝ 7.2%: ԵՄ է արտահանվում հիմնականում հանքագործական հումք, մեծամասամբ՝ Բուլղարիա և Գերմանիա: