ՀՀ կառավարությունը Սեւանա լիճ թափվող գետերի էկոլոգիական վիճակը բարելավելու եւ ձկնային պաշարները վերականգնելու նպատակով որոշում է ընդունել Սեւանի ավազանում փոքր ՀԷԿ-երի կառուցումն արգելելու մասին:
Հայաստանում 2010 թ. արդյունահանվել է 40946.1 տոննա պղինձ և 5408.0 տոննա մոլիբդեն, իսկ ըստ Բլումբերգ գործակալության՝ 2011 թ. պղնձի դեֆիցիտը կկազմի 635 000 տոննա, որը կլինի ամենաբարձրը՝ սկսած 2004 թ.-ից, և գինը կգերազանցի 10 000 ԱՄՆ դոլարը, համաշխարհային պահանջարկը կավելանա 4.2 %-ով:
Լեռնաձոր գյուղում, որտեղ «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն»-ը 2010-2011թթ. ուրանի պաշարների հետախուզման աշխատանքներ էր իրականացնում, տեղադրել են ռադիոակտիվությունը չափող դետեկտորներ, իսկ հետո հանել են` ընդ որում ոչինչ չբացատրելով բնակիչներին: