Երեւանում հայտնվել է նոր վտանգավոր օբյեկտ` Հարավ-Արևմտյան Բ-1 զանգվածի աղբանոցը: Այդ մասին «ԷկոԼուր»-ին ահազանգեցին տվյալ շրջանի զայրացած բնակիչները: Աղբանոցը գործում է ընդամենը մեկ տարի, բայց ծխում է ամեն օր: Օրգանական նյութերի թերայրումը հանգեցնում է աղտոտիչների` այդ թվում դիօքսինի արտանետման: