Ուրբաթ, 26.04.2024, 08:16

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Արխիվ

Գլխավոր էջ » 2011 » Օգոստոս » 9 » Արտահանում Հայաստանից՝ հանքային հումք, կիսաթանկարժեք, թանկարժեք մետաղներ և քարեր
14:34
Արտահանում Հայաստանից՝ հանքային հումք, կիսաթանկարժեք, թանկարժեք մետաղներ և քարեր
Ինչպես տեղեկանում ենք REGNUM տեղեկատվական գործակալությունից, 2011 թվականի հունվար-հունիս ամիսներին ՀՀ արտաքին առևտրի ծավալը աճել է 15.3%-ով՝ կազմելով 2.5 մլրդ դոլար: Ներմուծումը աճել է 11%-ով՝ մինչև 1.5 մլրդ դոլար, արտահանումը՝ 31%-ով՝ մինչև 603 մլն դոլար: Այդպիսով, վաճառքի բացասական մնացորդը կազմել է 1.3 մլրդ դոլար:

Աղբյուրի նախնական տվյալներով՝ Հայաստանի ամենամեծ առևտրական գործընկերը ԵՄ-ն է՝ 33.6%, ԱՊՀ երկրները՝ 27.2 %, (ՌԴ՝ 19,9%), ԱՄՆ-ը՝ 4.8%, Իրանը՝ 5.8%, Թուրքիան՝ 4%, Չինաստանը՝ 7.2%: ԵՄ է արտահանվում հիմնականում հանքագործական հումք, մեծամասամբ՝ Բուլղարիա և Գերմանիա:
Արտահանման կառուցվածքում գերակշռում է հանքագործական հումքը՝ 204 մլն դոլար, ինչպես նաև ոչ թանկարժեք մետաղները և դրանցից պատրաստված իրերը՝ 191.2 դոլար: Առաջին եռյակը փակում են թանկարժեք, կիսաթանկարժեք քարերը և դրանցից պատրաստված իրերը: Այս խմբի ապրանքներից արտահանվել է 75.1 մլն դոլարի: Այստեղ խոսքը առավելապես տարբեր տեսքի ոսկու և ադամանդների մասին է: Այսպես, ՊԵԿ տվյալներով՝ փաստացի ժամանակահատվածում ոսկու արտահանումը կազմել է 938 կգ՝ մաքսային արժեքով 22 մլն դոլար: Գումարային արտահայտությամբ, այն երկու անգամ բարձր է 2010 թվականի ցուցանիշից: Այս ապրանքային խմբին է պատկանում նաև ադամանդը, որից արտահանվել է 217 հազար կարատ՝ 45.7 մլն դոլար արժողությամբ:
Այսպիսով, առաջին երեք ապրանքային խմբերը կազմում են արտահանման 78%-ը:

Պատրաստի սննդի ապրանքներ արտահանվել են 67.6 մլն դոլարի, այդ թվում 46 մլն դոլարի ալկոհոլային խմիչք, առավելապես կոնյակ: 17.4 մլն դոլարի արտահանվել են մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ:

Ներմուծման բնագավառում ևս առաջին տեղում հանքային արտադրանքներն են՝ 367 մլն դոլարի։ Մեքենաների, սարքավորումների և մեխանիզմների ներմուծումը գնահատվում է 258 մլն դոլար, տարբեր տրանսպորտային միջոցներինը՝ 189 մլն դոլար: Այստեղ ապահովվում է 43% աճ, որը հիմնականում պայմանավորված է վրացական գրանցմամբ ավտոմեքենաների մաքսազերծման նվազման պետական ծրագրով: Պատրաստի սննդի ապրանքներ ներմուծվել են 143 մլն դոլարի, քիմիական արդյունաբերության արտադրանք՝ 141.2 մլն դոլարի, ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր՝ 160.5 մլն դրամի:

| Դիտում: 1398 | Ավելացրեց: AH | Գնահատական: 2.0/1 |  Աղբյուրը: ԷԿՈԼՈՒՐ  


Օրացույց
«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.