Ուրբաթ, 26.04.2024, 08:41

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Արխիվ

Գլխավոր էջ » 2011 » Օգոստոս » 26 » Բնապահպանները պահանջում են ապամոնտաժել Խոսրովի արգելոցի տարածքում գտնվող ապօրինի շինությունը
16:06
Բնապահպանները պահանջում են ապամոնտաժել Խոսրովի արգելոցի տարածքում գտնվող ապօրինի շինությունը
Բնապահպանության նախարար Արամ «Էկոլոգիական հասարակական դաշինք»-ը, բացառությամբ 2 կազմակերպությունների` «Հանուն կայուն մարդկային զարգացման» և «Բուսաբանական ընկերություն», բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, որում մասնավորապես ասված է.

«Թույլ տվեք բնապահպանական խնդիրներով զբաղվող շուրջ 45 հասարակական կազմակերպությունների և վստահ ենք նաև հազարավոր մտահոգ քաղաքացիների անունից մեր խորին շնորհակալությունը հայտնել Ձեզ` 2007թ-ի մայիսի 24-ին կառավարության կողմից ընդունված N673-Ն որոշմամբ Խոսրովի անտառ պետական արգելոցի տարածքում Գիլան պետական արգելավայրի ստեղծման վերաբերյալ մեր խիստ մտահոգությունը և բերված փաստարկները հաշվի առնելու, խնդիրը և ընդունված որոշման հետևանքները ևս մեկ անգամ քննության առնելու կապակցությամբ:

Ս.թ. հունիսի 23-ին կառավարության կողմից ընդունված N866-Ն որոշումը, որով ուժը կորցրած է ճանաչվում նախորդ` N673-Ն որոշումը, մեծ խանդավառությամբ ընդունվեց բոլոր մտահոգ կազմակերպությունների և քաղաքացիների կողմից:

Այս որոշումն ընդունելով, որպես բնապահպանների և կառավարության միջև արդյունավետ և, որ ամենակարևորն է, երկրի համար շահավետ համագործակցության հնարավոր սկիզբ` ցանկանում ենք հանդես գալ հետևյալ երկու գործնական առաջարկություններով.

Առաջարկ 1. Քանի որ N 673-Ն որոշումն ուժը կորցրած է ճանաչվել և Խոսրովի անտառպետական արգելոցի ողջ տարածքին կրկին վերադարձվել է նախկին կարգավիճակը, և հյուրատան շենքի կառուցումն այդ տարածքում այլևս ապօրինի է, պահանջում ենք պարտադրել օրինազանց մարմիններին, որոնք օրենքը խախտելով կառուցել են այս շինությունը պարտադրել նրանց իրենց իսկ միջոցներով դեմոնտաժ անել(քանդել) այն,մենք պատրաստ ենք մեր անդամների, ինչպես նաև արգելոցի ճակատագրով մտահոգ քաղաքացիների հետ օգնել իրականացնելու վերոնշյալ կիսակառույց շենքի ապամոնտաժումն ու շինարարական աղբի դուրս բերումը արգելոցի տարածքից:

Առաջարկ 2. Քանի որ կառավարության ս.թ. հուլիսի 14-ի նիստում հաստատվել է Խոսրովի անտառ պետական արգելոցի տարածքում պատմամշակույթային հուշարձանների վերականգնման և օգտագործման ծրագիրը, որը ենթադրում է շուրջ 300 հուշարձանների մոնիթորինգ, վերականգնում և բարեկարգում, մեր դաշինքը իր աջակցությունն է առաջարկում այդ աշխատանքներում: Կարծում ենք, որ մեր ունեցած մարդկային ներուժի ներգրավումը այս երկու աշխատանքներում կնպաստի ոչ միայն արգելոցի և դրա տարածքում գտնվող հուշարձանների պահպանմանը, այլ նաև հրաշալի նախադեպ կստեղծի և հոգատար վերաբերմունք կձևավորի մեր քաղաքացիների, հատկապես երիտասարդների շրջանում մեր պատմամշակույթային արժեքների և հայրենի բնության նկատմամբ»:

| Դիտում: 895 | Ավելացրեց: AH | Գնահատական: 0.0/0 |  Աղբյուրը: ԷԿՈԼՈՒՐ  


Օրացույց
«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.