Ուրբաթ, 26.04.2024, 10:50

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Արխիվ

Գլխավոր էջ » 2011 » Օգոստոս » 16 » Երեւանի Հարավ-Արեւմտյան թաղամասում նորածինները եւ նրանց կերակրող մայրերը դիօքսին թույն են շնչում
14:25
Երեւանի Հարավ-Արեւմտյան թաղամասում նորածինները եւ նրանց կերակրող մայրերը դիօքսին թույն են շնչում

Երեւանում հայտնվել է նոր վտանգավոր օբյեկտ` Հարավ-Արևմտյան Բ-1 զանգվածի աղբանոցը: Այդ մասին «ԷկոԼուր»-ին ահազանգեցին տվյալ շրջանի զայրացած բնակիչները: Աղբանոցը գործում է ընդամենը մեկ տարի, բայց ծխում է ամեն օր: Օրգանական նյութերի թերայրումը հանգեցնում է աղտոտիչների` այդ թվում դիօքսինի արտանետման: Դիօքսինը թույն է, որը, ծխի հետ մթնոլորտում տարածվելով, հանգեցնում է չարորակ նորագոյացությունների առաջացմանը եւ անոմալ ծնունդների: Ի դեպ, աղբավայրի կողքին գտնվում է ծննդատուն, եւ առաջին շունչի հետ նորածիններն ու նրանց կերակրող մայրերը դիօքսին են շնչում:

«ԷկոԼուր»-ը ոչ Երեւանի քաղաքապետարանի, ոչ էլ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքերում որեւէ տեղեկատվություն չգտավ այն մասին, թե ով է թույլատրել քաղաքի բնակելի վայրում աղբանոց տեղակայել եւ ինչ չափորոշիչներ այն ունի: Միանալով տարածքի բնակիչներին` «ԷկոԼուր»-ն ահազանգով դիմում է Երեւանի քաղաքապետարանին, ՀՀ բնապահպանության նախարարությանը: Մասնավորապես խնդրում ենք տեղեկացնել.


1. Ի՞նչ թույլատրող փաստաթղթեր ունի այդ օբյեկտը

2. Արդյոք պահպանվու՞մ են սանիտարական նորմերը, որոնք պետք է պահպանվեն նման մասշտաբի օբյեկտ բնակելի թաղամասում տեղակայելիս` հաշվի առնելով, որ աղբավայրի կողքին ծննդատուն է եւ բնակելի շենքեր

3. Ո՞վ է վերահսկում այդ օբյեկտի գործունեությունը, եւ ով է պատասխանատվություն կրում այդ օբյեկտի գործունեության բացասական հետեւանքները վերացնելու համար:

| Դիտում: 784 | Ավելացրեց: AH | Գնահատական: 0.0/0 |  Աղբյուրը: ԷԿՈԼՈՒՐ  


Օրացույց
«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.