Հանրապետությունում էլեկտրաէներգիայի սպառումը 2009թ. (2010թ. տվյալներն ամփոփվում են) կազմել է մոտ 5,6 միլիարդ կվտ/ժամ, հայկական ԱԷԿ-ի բաժինն ընդհանուր առմամբ կազմել է 45%: Այսօր սուր դրված է Հայկական ԱԷԿ-ի գործող բլոկի կանգնեցման հարցը եւ նրա փոխարինումը 1000 ՄՎտ նոր ռեակտորով:
Գոյություն ունեցող տարածքի վրա նոր բլոկի կառուցումը կարժենա 5-6 միլիարդ դոլլար, որից մոտ 40% ֆինանսավորումը ակնկալվում է ռուսական եւ հայկական կողմերից: |
|
Հաշվի առնելով ճապոնական Ֆուկուսիմա ԱԷԿ-ում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, գոյություն ունեցող ԱԷԿ-ների անվտանգության հարցի նկատմամբ միազգային ռեակցիան, նախագծվող ԱԷԿ-ների անվտանգության համակարգերի (սեյսմակայունության, ճառագայթային, հրդեհային, ինչպես նաեւ ֆիզիկական` միջազգային ահաբեկչության գործողությունների առումով) վերահաշվարկը, սպասվում է, որ նոր ԱԷԿ-ների կառուցման արժեքը կբարձրանա:
Ակնհայտ է, որ հաշվի առնելով թվարկված գործոնները, նոր ԱԷԿ-ում արտադրված էլեկտրաէներգիայի սակագինը զգալի ծանրությամբ կընկնի սպառողի ուսերին:
Սեյսմապաշտպանության տեսանկյունից հայկական ԱԷԿ-ը անվտանգ չէ, քանի որ գտնվում է բարձր սեյսմաակտիվ գոտում` տեկտոնիկ բեկվածքի մոտ, մյուսներն, ընդհակառակը, այն համարում են կատարելապես անվտանգ, եւ որ Հայաստանում 9 բալից բարձր երկրաշարժ հնարավոր չէ: Վերջիններիս կտրականությունը կասկած է հարուցում: Փաստն այն է, որ ՀԱԷԿ-ը գտնվում է բարձր սեյսմաակտիվ գոտում` Երեւանից 40կմ հեռավորության վրա, որտեղ կենտրոնացած է հանրապետության բնակչության 35%-ից ավելին եւ նրա ողջ ղեկավարությունը, ինչպես նաեւ հիվանդանոցների եւ կենսաապահովման օբյեկտների, հիմնական ենթակառուցվածքների մեծ մասը եւ միջազգային օդանավակայանը:
ՀԱԷԿ-ի եւ թափոնների պահեստարանի գտնվելը հենց Արարատյան դաշտավայրի` երկրի շտեմարանի մոտակայքում, որտեղ աճեցվում է գյուղմթերքի մեծամասնությունը, նույնիսկ ամենաննշան արտանետումների եւ արտահոսքի դեպքում հողի եւ գրունտային ջրերի աղտոտման մեծ ռիսկ է իրենից ներկայացնում: Վերջապես, հանրապետության արտադրական հզրությունների մոտ կեսի կոնցենտրացիան մի տեղում լինելը ռազմավարապես ճիշտ չի համարվում` ինչպես էներգետիկայի, այնպես էլ ազգային անվտանգության տեսանկյունից:
Հակ է նշել, որ ներկայումս Հայաստանն ունի արտադրական հզորությունների ավելցուկ, որը կարող է բավարարել ինչպես այսօրվա պահանջարկը, այնպես նաեւ պահանջարկի 20-30% հնարավոր աճի դեպքում:
Տեսականորեն Հայաստանում հողմային էներգետիկայի պոտենցիալն, ըստ տարբեր հաշվարկների, կազմում է ավելի քան 10 000 ՄՎտ, որից մոտ 10%-ը տնտեսապես հնարավոր է օգտագործման համար` ցանցային հողմային էլեկտրակայանների կառուցման եղանակով: Փորձագետների հաշվարկներով` հանրապետության տարբեր շրջաններում կառուցված 1000 ՄՎտ ընդհանուր հզորությամբ հողմային էլեկտրակայանները տարեկան կարող են արտադրել 2 միլիարդ կՎտ/ժ: Հայաստանում հողմային էլեկտրակայանների կառուցման ներդրումային նախագծերը կազմում են մոտ 2,2 միլիոն դոլլար 1 ՄՎՏ հզորության համար: Այդպիսով, 1000 ՄՎտ ընդհանուր հզորությամբ հողմային էլեկտրակայանի կառուցումը կարժենա 2,2 միլիարդ դոլլար: Այլ կերպ ասած, հայկական ԱԷԿ-ի կողմից ապահովվող արտադրության միայն այդ մասի փոխարինումը կարող է արժենալ 2,2-2,5 միլիարդ դոլլար:
|