Երեքշաբթի, 03.12.2024, 20:42

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 4
Հյուրեր: 4
Օգտագործողներ: 0
Արխիվ

Գլխավոր էջ » 2011 » Օգոստոս » 4 » Հրազդանի երկաթի հանքավայրի շահագործումը կարող է մասնակիորեն ջրազրկել Երևանը
14:42
Հրազդանի երկաթի հանքավայրի շահագործումը կարող է մասնակիորեն ջրազրկել Երևանը

- Ինչպե՞ս կարելի է նույն երկրում, այս փոքր տարածքում տուրիզմի հույս ունենալ, տուրիզմ զարգացնել, մաքուր գյուղատնտեսություն զարգացնել` կողքը հանքեր բացելով,- «Ազդակ ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա\ ՀԿ-ի նախագահ, աշխարհագրական գիտությունների դոկտոր Կարինե Դանիելյանը:

Այս հարցի պատասխանը թերևս բոլորին էլ հայտնի է` հնարավոր չէ: Եթե տրված թույլտվությունները չեղյալ չհամարվեն ու սկսվի Տաթևի համալիրի մոտ գտնվող մետաղական հանքավայրի, Ծաղկաձորի, Հանքավանի, Արզաքանի հանրահայտ հանգստավայրերից ոչ հեռու գտնվող Հրազդանի երկաթահանքի, ինչպես նաև բնակավայրերին և հանգստավայրերին մոտ գտնվող այլ հանքավայրերի շահագործումը, մի որոշ ժամանակ անց արտերկրի զբոսաշրջիկները գլխի կընկնեն, թե ուր են գալիս: Դրանից հետո նրանցից շատերը դժվար թե գան մի երկիր, որի գրեթե ամբողջ տարածքը ծածկված կլինի հանքավայր-խոցերով:

Կ. Դանիելյանը ընդգծեց, որ հանքավայրի ճանապարհն անցնում է հենց այդ տարածքով, և Տաթև այցելող զբոսաշրջիկների հենց կողքով անցնելու են ծանր մետաղներով, հանքաքարով լցված բեռնատարները:

Սակայն զբոսաշրջիկների հոսքի նվազելը երանի թե միակ վտանգը լինի:

- Հրազդանի օդային ավազանն առանց այդ էլ աղտոտված է փոշով, և այստեղ կավելանա նաև այդ փոշին, որն ուղղակի տոքսիկ փոշի է, որովհետև պարունակելու է ծանր մետաղներ, այնպես որ այդ առումով քաղաքի համար վտանգը մեծ է,- ասաց Կ. Դանիելյանը:

Նրա հավաստմամբ` վտանգ է սպառնում նաև Երևանի խմելու ջրին, մայրաքաղաքը կարող է կորցնել իր խմելու ջրի մինչև 40%-ը, քանի որ բացարձակ հաշվի չեն առնվում, թե ինչ փոփոխություններ կարող են լինել երկրի ընդերքում: Մինչդեռ Հրազդանի, ինչպես նաև ոչ հեռու գտնվող Աբովյանի հանքավայրերի տարածքներում է ձևավորվում Երևանի խմելու ջրի աղբյուրների մի մասը:

- Մեծ է վտանգը նաև Հրազդան գետի համար, որովհետև բավականին մոտ է գտնվում, և այստեղ ծանր մետաղներով գետի լրացուցիչ աղտոտվածություն կլինի,- ասաց նա և հավելեց, որ դրա հետևանքով կաղտոտվեն նաև Արարատյան դաշտը և այն սննդամթերքը, որը ոռոգվելու է այդ ջրով:

«Ազդակի\ մյուս հյուրի` «Անտառները սերունդներին\ ՀԿ-ի նախագահ, Հրազդանի բնապահպանական հասարակական կազմակերպությունների ֆորումի ներկայացուցիչ Մովսես Մանուկյանի հավաստմամբ` Հրազդանի երկաթահանքի տեղադիրքն արդեն իսկ բավական է, որ լուրջ վտանգներ լինեն:

- Բլուրը, որի մեջ ամփոփված է հանքաքարը, գտնվում է Հրազդան քաղաքի ուղիղ կենտրոնում,- ասաց Մ. Մանուկյանը և ընդգծեց, որ դպրոցն ու բարձրահարկ բնակելի շենքերը հանքավայրից ընդամենը 1-2 կիլոմետր են հեռու:

Պատասխանելով մեր հարցին` Կ. Դանիելյանը ասաց, որ եթե խնդիրն, այնուամենայնիվ, չլուծվի, հնարավոր է, որ մի շարք հասարակական կազմակերպություններ միավորվեն ու Հրազդանի երկաթահանքի շահագործման առնչությամբ դիմեն դատարան:

- Մեր կարծիքով, առնվազն 5 տարի պետք է դադարեցնել նոր լիցենզիաները, պետք է ուսումնասիրել, էկոլոգիական ինվենտարիզացիա անցկացնել, այսօր մոտ 460 գործող լիցենզիաներ, հանքեր ունենք, և մոտ 280-ն ընթացքի մեջ են, աշխարհի այս մի փոքր կտոր տարածքը, որ մեզ տրված է, ուղղակի լրիվ խոցերով ծածկում ենք,- ասաց աշխարհագրագետը:

| Դիտում: 880 | Ավելացրեց: AH | Գնահատական: 0.0/0 |  Աղբյուրը: ԷԿՈԼՈՒՐ  


Օրացույց
«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.