Գլխավոր էջ » 2011»Օգոստոս»17 » Կուսումնասիրվի Արարատյան դաշտավայրի ջրային ռեսուրսների պահպանության փաստացի վիճակը
14:26
Կուսումնասիրվի Արարատյան դաշտավայրի ջրային ռեսուրսների պահպանության փաստացի վիճակը
Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հանձնարարել է Արարատյան դաշտավայրում ջրային ռեսուրսների պարբերական ստուգումներ եւ փաստացի ծավալների չափումներ կատարել:
Բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այս մասին նշվել է նախարարի մոտ տեղի ունեցած «Արարատյան դաշտավայրում ջրային ռեսուրսների պահպանության փաստացի վիճակի ուսումնասիրման աշխատանքների կազմակերպում» օրակարգով խորհրդակցության ժամանակ:
Քննարկումների անդյունքների հիման վրա հանձնախմբերին հանձնարարվել է ուսումնասիրությունների ընթացքում ղեկավարվել ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով հաստատված հարցաշարով: Բացի դա ամենօրյա ռեժիմով կազմակերպվելու է հանձնախմբերի կողմից ներկայացված նյութերի քննարկում եւ վերլուծություն:
Մարզպետարաններում համապատասխան համայնքների ղեկավարների հետ անցկացվելու են խորհրդակցություններ:
Բնապահպանական տեսչությանը հանձնարարվել է, մինչեւ սույն աշխատանքների ավարտը, վերահսկել բոլոր ջրօգտագործողների մոտ ջրաչափական սարքերի տեղադրման գործընթացը: