Հինգշաբթի, 25.04.2024, 19:40

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 2
Հյուրեր: 2
Օգտագործողներ: 0
Արխիվ

Գլխավոր էջ » 2011 » Օգոստոս » 11 » Լեռնաձորում տեղադրեցին ռադիոակտիվությունը չափող դետեկտորներ, իսկ հետո հանեցին` բնակչությանն այդպես էլ ոչինչ չբացատրելով
16:45
Լեռնաձորում տեղադրեցին ռադիոակտիվությունը չափող դետեկտորներ, իսկ հետո հանեցին` բնակչությանն այդպես էլ ոչինչ չբացատրելով
Լեռնաձոր գյուղում, որտեղ «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն»-ը 2010-2011թթ. ուրանի պաշարների հետախուզման աշխատանքներ էր իրականացնում, տեղադրել են ռադիոակտիվությունը չափող դետեկտորներ, իսկ հետո հանել են` ընդ որում ոչինչ չբացատրելով բնակիչներին: «…Մեզ մոտ` գյուղում, տեղադրել են ռադիոկտիվությունը չափող դետեկտորներ` դպրոցում, գյուղապետարանում, իսկ մեկ ամիս առաջ հանեցին… Ես կարդացել եմ, որ այդ սարքերը ռադոնի չափման համար են... Այդ ժամանակ ես մտածեցի, որ դա կապված է Ֆուկուսիմայի վթարի հետ, բայց հետո, չգիտեմ, այդպես էլ մեզ ոչ ոք ոչինչ չասաց… Մեզ պարզապես ասացին, որ այդպես է պահանջվում, իսկ ինձ հետաքրքիր է, թե որտեղից կարող եմ ձեռք բերել հետազոտությունների արդյունքները...»,- ասում են անհանգստացած բնակիչները:
Լեռնաձորցիները, ինչպես եւ Սյունիքի մյուս բնակիչները, հանդես են եկել ուրանի ծրագրի դեմ, որի իրականացման մասին հայտարարվեց 2007թ. կառավարության թիվ 228 որոշմամբ: Նրանցից ոչ ոք չի հավատում, որ նույնիսկ ամենաբարձրակարգ տեխնոլոգիաների կիրառմամբ ուրանի շահագործումն անվտանգ է: «Թող անձամբ գան, մեզ մոտ տուն կառուցեն, երեխաների ու թոռների հետ ապրեն եւ արդյունահանեն իրենց ուրանը»: Սա ամենատարածված արտահայտությունն է այդ վայրերում: Երբ հորատման աշխատանքների համար երկրաբանները ծանր տեխնիկա մտցրեցին գյուղ, այդ տեխնիկան այրեցին: Հրդեհողներն այդպես էլ չգտնվեցին, իսկ հորատման աշխատանքներ կատարող ընկերությունը հրաժարվեց հետազոտություններից: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարեց, որ Լեռնաձորում ուրանի պաշարներ չեն հայտնաբերվել: Սակայն «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ն չկազմացրվեց: Այժմ այն զբաղված է գունավոր մետաղների հետախուզմամբ: Ի դեպ, գաղտնիք չէ, որ ուրանն ուղեկցում է գունավոր եւ ազնիվ մետաղներին, ամբողջ հարցն այն է, թե ինչ քանակությամբ է ուղեկցում: Պղնձով, մոլիբդենով, ոսկով հարուստ Սյունիքում ուրան կա, եւ Լեռնաձորի բնակիչներն ասում են, որ բոլորին հայտնի է, թե որտեղ են այդ պաշարները: «Մենք դեռ խորհրդային տարիներից գիտեինք, որ մեզ մոտ ուրանի պաշարներ կան,- ասում է Լեռնաձոր գյուղի դպրոցի տնօրեն Ռոբերտ Գրիգորյանը, պաշարներ կան, հայտնի է, թե որտեղ` Լեռանձորի եւ Շիկահողի միջեւ, պարզապես դրանք կոնսերվացրել են»: Արդեն երրորդ անգամ Սյունիքի տարեցներից մենք լսում ենք, որ ուրանի հիմնական հանքերակը գնում է Շիկահող գյուղի ուղղությամբ` հին Կապանի տարածքի տակ: «Այնտեղ շատ են հին հուշարձանները, դա մեր պատմությունն է, կսկսեն փորել, ոչինչ չի մնա»,- ասում է Գրիգորյանը: Ասում են, որ Լեռնաձորի հակառակ ուղղությամբ էլ ուրանային երեւակումներ կան:

Խնդիրն այն է, որ մարդիկ չեն կարող ճիշտն իմանալ. բացակայում է այն մարդկանց հանդեպ վստահությունը, ովքեր պաշտոնապես պատասխանատվություն են կրում ռադիացոն ռիսկերի համար, բնակչության առողջության անվտանգության համար: Չի մոռացվել ուրանի ծրագրի հասարակական լսումների արձանագրության մասին պատմությունը, որտեղ մասնակիցների կարծիքը խեղաթյուրվել էր: Իսկ այժմ հանգստացնում են, թե պաշարներ չեն հայտնաբերվել: Տնօրեն Գրիգորյանը կարծում է, որ պետք է բացատրություն տան մասնագետները, ովքեր բանիմաց կերպով եւ գլխավորը` ճշմարտացիորեն կպատասխանեն բնակիչների հարցերին, կբացատրեն, թե ինչ ռիսկեր կան եւ ինչպես կարելի է դրանցից խուսափել: Ինչպես երեւում է, դեռ ոչ ոք գյուղին չի պատրաստվում բացատրություններ տալ:

Լեռնաձորի բնակիչների հետ միասին «ԷկոԼուր»-ը հարցնում է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանը` ինչ նպատակով են Լեռնաձորում դետեկտորներ տեղադրվել, եւ խնդրում է ծանոթացնել ուսունասիրություների արդյունքներին` տրամադրելով մեզ եւ Լեռնաձորի բնակիչներին յուրաքանչյուր դետեկտորից ստացված արդյունքները, ինչպես նաեւ խնդրում է Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեին մեկնաբանել այդ արդյունքները:

| Դիտում: 718 | Ավելացրեց: AH | Գնահատական: 0.0/0 |  Աղբյուրը: ԷԿՈԼՈՒՐ  


Օրացույց
«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.