Կիրակի, 22.12.2024, 16:56

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Արխիվ

Գլխավոր էջ » 2011 » Օգոստոս » 9 » Մարմարիկ գյուղի մոտ կատարված ծառահատումներն ապօրինի են
14:39
Մարմարիկ գյուղի մոտ կատարված ծառահատումներն ապօրինի են
Մարմարիկ գյուղի մոտ տեղի ունեցած ծառահատումներն ապօրինի են: Այս մասին «ԷկոԼուր»-ի հարցմանն ի պատասխան հայտնեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը: Ծառահատումն իրականացվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղում: «Տվյալ տարածքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից հատումներ նախատեսված չեն, եւ դրանք համարվում են ապօրինի հատումներ: 
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի, «Անտառային մոնիտորինգի պետական կենտրոն» ՊՈԱԿ-ի, եւ Բնապահպանական պետական տեսչության աշխատակիցների կողմից կատարվել են ուսումնասիրություններ, կազմվել է անտառախախտման ակտ եւ ուղարկվել իրավապահ մարմիններին»,-նշված է «ԷկոԼուր»-ին ուղղված նամակում: Սակայն նամակում տեղեկատվություն չկա, թե որքան վնաս է հասցվել բնությանը եւ որքան ծառ է կտրվել:

Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի մոտակայքում կատարվող ծառահատումների մասին «ԷկոԼուր»-ին ահազանգել էր ակտիվիստ Սամվել Մարտիրոսյանը: Ահազանգի հիման վրա «ԷկոԼուր» հարցում էր ուղարկել «Հայանտառ» ՊՈԱԿ-ին, «Անտառային մոնիտորինգի պետական կենտրոն» ՊՈԱԿ-ին, եւ Բնապահպանական պետական տեսչությանը:

| Դիտում: 1322 | Ավելացրեց: AH | Գնահատական: 0.0/0 |  Աղբյուրը: ԷԿՈԼՈՒՐ  


Օրացույց
«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.