Կիրակի, 22.12.2024, 16:11

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Արխիվ

Գլխավոր էջ » 2011 » Օգոստոս » 10 » Ըստ առողջապահության նախարարության տվյալների` Քաղսի եւ Սոլակ գյուղերում աղիքային համաճարակ չկա
14:43
Ըստ առողջապահության նախարարության տվյալների` Քաղսի եւ Սոլակ գյուղերում աղիքային համաճարակ չկա

Կոտայքի մարզի Քաղսի եւ Սոլակ համայնքներում համաճարակային իրավիճակը հանգիստ է: Այս մասին «ԷկոԼուր»-ի հարցմանն ի պատասխան տեղեկցնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Հարցումն արված էր նրա հիման վրա, որ մաքրման կայանի չգործելու հետեւանքով Հրազդան, Ծաղկաձոր քաղաքների ու հարակից համայնքների կոյուղաջրերը թափվում են Հրազդան գետ եւ մնում Քաղսի գյուղի տարածքում: Այդ ջրերով գյուղացիները ոռոգում են իրենց հողամասերը:

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանի ստորագրությամբ օգոստոսի 6-ի ՍՔ/7155-11 նամակում ներկայացված են 2008-2011թթ. Սոլակ եւ Քաղսի համայնքներում սուր աղիքային հիվանդացության ցուցանիշը: Ըստ նախարարության տվյալների` այս տարիների ընթացքում համայնքերում չեն գրանցվել որովայնային տիֆ, պարատիֆ, սալմոնելոզ, դիզինտերիա, հայտնի էթիոլոգիայի աղիքային վարակ, վիրուսային հեպատիտ Ա հիվանդությունները: Միայն գրանցվել է անհայտ էթոլոգիայի աղիքային վարակի մեկական դեպք 2008-2011թթ. ընթացքում երկու համայնքներում: Միակ գերազանցումը եղել է 2010թ.` անհայտ էթոլոգիայի աղիքային վարակի 3 դեպք Քաղսի համայնքում:
| Դիտում: 884 | Ավելացրեց: AH | Գնահատական: 0.0/0 |  Աղբյուրը: ԷԿՈԼՈՒՐ  


Օրացույց
«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.