Կիրակի, 22.12.2024, 17:15

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Արխիվ

Ֆակուլտետն այսօր

Ֆակուլտետում ներկայումս գործում են հետևյալ 8 ամբիոնները`

1.
Ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոն (վարիչ` աշխարհ. գիտ. թեկնածու,դոցենտ Թ. Վարդանյան)
2. Սոցիալ-տնտեսական աշխարհագրության (վարիչ` աշխարհ. գիտ.դոկտոր, պրոֆեսոր Ա. Ավագյան)
3. Քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի (վարիչ` աշխարհ.գիտ. դոկտոր, պրոֆեսոր Վ. Բոյնագրյան)
4. Ջրաերկրաբանության և ճարտարագիտական երկրաբանության (վարիչ` երկր.-հանք. գիտ.թեկնածու, դոցենտ Ս. Հայրոյան)
5. Պատմական և ռեգիոնալ երկրաբանության (վարիչ` երկր.հանք. գիտ. թեկնածու, դոցենտ Է. Խարազյան)
6. Միներալոգիայի, պետրոլոգիայի և երկրաքիմիայի (վարիչ` երկր.-հանք.գիտ. դոկտոր, պրոֆեսոր Շ. Խաչատրյան )
7. Օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և հետախուզման (վարիչ` երկր.-հանք. գիտ. թեկնածու, դոցենտ Ռ.Մովսեսյան)
8. Երկրաֆիզիկայի (վարիչ` երկր.հանք. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ռ.Մինասյան):

Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի մասնագիտություններն են`

1. երկրաբանություն,
2. աշխարհագրություն,
3. ջրաօդերևութաբանություն,
4. քարտեզագրություն և կադաստրային գործ,
5. սերվիս:


Մագիստրոսական ծրագրերն են`

1. երկրաֆիզիկա,
2. երկրաքիմիա,
3. ջրաերկրաբանություն և ճարտարագիտական երկրաբանություն,
4. պատմական և ռեգիոնալ երկրաբանություն,
5. ՕՀՀ որոնում և հետախուզում,
6. հասարակական աշխարհագրություն,
7. բնական աշխարհագրություն,
8. գեոինֆորմատիկա և քարտեզագրություն,
9. բնօգտագործում և բնապահպանություն:


Ֆակուլտետի ուսանողներն իրենց ուսումնաարտադրական պրակտիկաներն անցկացնում են
Երևան քաղաքի, ՀՀ մարզերի տարբեր ձեռնարկություններում, վարչական հիմնարկներում, ՀՀ բնապահպանության նախարարությունում, Ջրաօդերևութաբանական վարչությունում, Գեոդեզիայի ինստիտուտում, ԵՊՀ « Բյուրական » և « Մարմարիկ » ուսումնաարտադրական բազաներում, Երևանի դպրոցներում, Հայաստանի տարբեր շրջաններում, Երկրաբանության ինստիտուտում, Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունում, ֆակուլտետի ամբիոններում: Ֆակուլտետի ուսանողները մասնակցում են նաև ՀՀ տարբեր շրջաններում անցկացվող երկրաբանական արշավախմբերին:

Ուսումնական գործընթացին զուգընթաց աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում կատարվում են գիտահետազոտական աշխատանքներ` քարտեզագրության և գեոդեզիայի, ջրաբանության, ջրային պրոբլեմների, երկրակեղևի խորքային կառուցվածքի, հանքային դաշտերի առաջացման և նրանց որոնման ու հետախուզման մեթոդների մշակման, ջրաերկրաբանական, երկրաքիմիայի, սողանքային երևույթների, երկրաֆիզիկական դաշտերի ուսումնասիրության ուղղություններով: Աշխատանքներ են տարվում նաև հանրապետության տարածքի սեյսմիկ շրջանացման, երկրաշարժերի առաջացման և դրանց կանխագուշակման, հիդրոտեխնիկական կառույցների անվտանգ շահագործման ուղղություններով:

Ներկայումս ամբիոններում ուսումնասիրվում են գիտահետազոտական մի շարք թեմաներ, որոնցից են`

1.
Սևանի ավազանի երկրաբանա-հիդրոերկրաբանական կառուցվածքը և անթրոպոգեն ազդեցության գնահատումը
համալիր ուսումնասիրությունների հիման վրա
(գիտ. ղեկ.` Մ. Գրիգորյան),
2. Նավթագազային ծննդավայրերի որոնման երկրաքիմիական մեթոդների ռացիոնալ կոմպլեքսի մշակումը (գիտ. ղեկ.` Ա. Գրիգորյան),
3.ՀՀ լանդշաֆտների դեգրադացիայի դեմ պայքարի և օպտիմալացման աշխարհագրական հիմունքների մշակում (գիտ. ղեկ.` Ա. Խոյեցյան),
4.
Հայաստանի Հանրապետության բնական աղետների վտանգավորության և ռիսկի գնահատումը և 1:200 000 մասշտաբի քարտեզների
կազմումն ըստ առանձին մարզերի
(գիտ. ղեկ.` Վ. Բոյնագրյան):

var container = document.getElementById('nativeroll_video_cont'); if (container) { var parent = container.parentElement; if (parent) { const wrapper = document.createElement('div'); wrapper.classList.add('js-teasers-wrapper'); parent.insertBefore(wrapper, container.nextSibling); } }

Օրացույց
«  Դեկտեմբեր 2024  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.
.